«Yandex.Schedule» առցանց ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների զանգվածային չեղարկումներ եւ հետաձգումներ են գրանցվել։
Փետրվարի 1-ի տվյալներով՝ եղանակային վատ պայմանների պատճառով չեղարկվել է 47 ինքնաթիռի թռիչքը։ Մոսկվայի ժամանակով 9:30-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում փոխվել են 7 ինքնաթիռի մեկնման ժամերը, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 7 չվերթ, եւս 1-ըչեղարկվել , իսկ «Շերեմետեւոյում» հետաձգվել է 32 չվերթ:
Ավելի վաղ առատ ձյան պատճառով Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել էր գրեթե 60 չվերթ։