Ըստ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի՝ մինչեւ փետրվարի 15-ը հանրային քննարկման դրված հրամանագրի նախագծի՝ երկրի իշխանությունները նախատեսում են Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) կից մշտական ներկայացուցչություն բացել:
Նախագիծը մշակվել է ՀԱՊԿ-ին կից մշտական խորհրդում Ղազախստանի լիազոր ներկայացուցչի կարգավիճակը կազմակերպության նորմատիվ իրավական բազային եւ դիվանագիտական ծառայության ոլորտում Ղազախստանի օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով: