Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ վերջինիս նախաձեռնությամբ:
Զրուցակիցները մանրամասն քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության վերաբերյալ Ժնեւի միջազգային քննարկումների ընթացիկ իրավիճակը հաջորդ՝ 56-րդ փուլի նախօրեին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացը: