Երկրաշարժից առաջ եւ հետո, կարելի է ասել, որոշակի սերունդ հավետ կապված մնաց այդ մեծ ակնթարթին։ Աղետից հետո հոգեբանների, ազգագրագետների եւ առհասարակ մտավորականների խնդիրն էր մարդկանց դուրս բերել հոգեկան բարդ սեւեռումից, որպեսզի նրանք կարողանային կազմակերպել իրենց հետագա կյանքը։ Հենց այդ շրջանում սկսեցինք աշխատել օտարազգի բազմաթիվ հոգեբանների հետ, որոնց խորհրդով էլ սկսեցի զբաղվել մարդկանց երազների հավաքագրմամբ եւ ուսումնասիրությամբ, որովհետեւ ողջերի եւ մեռածների աշխարհը, թերեւս, հնարավոր էր կապել միայն երազների միջոցով։
Մեծ աղետը եւ մարդիկ՝ երազների աշխարհում
նախորդը