ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ խաղաղապահ զորախմբի զինծառայողները այցելել են Ստեփանակերտի դրամատիկական թատրոն։ Թատերախումբը խաղաղապահներին է ներկայացրել ամերիկացի դրամատուրգ Ռիչարդ Կալինոսկիի «Հրեշը լուսնի վրա» 19 լեզուներով թարգմանված պիեսը։ Դրաման 20-րդ դարասկզբին բոլոր հարազատներին կորցրած եւ Ամերիկա տեղափոխված Արամ եւ Սեդա Թոմասյանների կյանքի պատմությունն է օտար հողում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիսլավա Ալխովսկայան ներկայացման համար շնորհակալություն է հայտնել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնին՝ նշելով, որ ներկայացման ընթացքում բազմիցս խոր հույզեր ապրեցին։
Վ. Փափազյանի (մինչեւ 1989-ը՝ Մ. Գորկու) անվան Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը բացվել է 1932-ին, այս ընթացքում թատրոնում ավելի քան 300 ներկայացում է բեմադրվել։