ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովի երեկվա աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքների հարցը։
Փաշինյանը նշել է, որ դա կարող է համարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման աշխատանքների առաջին գործնական արդյունքը։ Նա հավելել է, որ այդ թեմայով արդեն պայմանավորվածություններ ձեռք է բերվել:
Ըստ Փաշինյանի՝ պայմանավորվածության անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ նշված երկաթուղին պետք է կառուցի ՀՀ-ն, եւ երկաթուղին պետք է գործի ՀՀ տարածքում` ՀՀ օրենսդրության շրջանակում, Ադրբեջանի տարածքում` Ադրբեջանի օրենսդրության շրջանակում: