Ըստ ilur.am-ի՝ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր ստացել է ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի դիմումը՝ ՀԱԿ-ի անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով։ Հայ ազգային կոնգրեսը բավարարել է դիմումատուի խնդրանքը։
Արմեն Սարգսյանի՝ հունվարի 23-ին ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո՝ փետրվարի 2-ին, ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրեց ՔՊ թեկնածու, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Վահագն Խաչատուրյանը տեւական ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցն էր: 1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երեւանի քաղաքապետ, 1996-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998-ին նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը: