Առողջապահության համաշխարհային կազմակերպության աֆրիկյան տարածաշրջանի ստորաբաժանման ավագ գիտաշխատող Նիքսի Գումեդե Մոլետսին հայտնել է, որ Բոտսվանայում, Քենիայում, Մալավիում, Սենեգալում եւ ՀԱՀ-ում կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի նոր «ստելս» անունը կրող ВА.2 ենթատեսակ է հաստատվել։
Ըստ մասնագետների՝ այդ ենթատեսակը, ի տարբերություն ВA.1-ի եւ ВA.3-ի, դժվար է հայտնաբերվում: Այս պահին աշխարհում ամենաշատը տարածված է «Օմիկրոնի» ВA․1 ենթատեսակը:
Գիտնականը նշել է, որ թեեւ ВА.2 ենթատեսակով վարակվելու դեպքերի քանակը զգալիորեն ավելի ցածր է, քան ВA.1 ենթատեսակինը, այդուհանդերձ, տարածաշրջանային բյուրոյին մտահոգում է իրավիճակը։ Պատճառն այն է, որ նույնիսկ լաբորատորիաների թեստերը ոչ միշտ են «ճանաչում» ВА.2 ենթատեսակը, քանի որ դրանում հաճախ բացակայում են «Օմիկրոնին» բնորոշ որոշակի չափանիշները։
ԱՀԿ-ի աֆրիկյան բաժանմունքի ներկայացուցիչները նշել են, որ այդ երկրներին ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխումը ֆինանսավորելու համար առնվազն 1,29 միլիարդ դոլար է պակասում: Ընդ որում` չնայած բնակչության պատվաստման ցածր մակարդակին` Քովիդ-19-ի տարածումը այդ երկրներում ավելի ցածր է։