Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Ուկրաինայում թուրքական Bayraktar անօդաչու սարքեր կարտադրվեն։ Նա նշել է, որ Կիեւն ու Անկարան այսօր շրջանակային համաձայնագիր կկնքեն անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման վերաբերյալ։
Ռեզնիկովը հայտնել է, որ Bayraktar Savunma ընկերությունը որոշել է իր հաջորդ սերնդի անօդաչու սարքերի արտադրության մեջ օգտագործել ուկրաինական Motor Sich շարժիչներ։
Ուկրաինայում կստեղծվի նաեւ անօդաչու սարքերի կառավարում իրականացնող օդաչուների ուսուցման կենտրոն։