ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են ավելի քան 2,5 հազար ավտոմեքենաների եւ մոտ 6 հազար մարդու անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ։
Զինծառայողները շուրջօրյա ռեժիմով հետեւում են իրադրությանը եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն իրականացնում 27 դիտակետում՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով:
Դիտորդական կետի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը նշել է, որ հնարավոր սադրանքները կանխելու նպատակով զննության են ենթարկվում բոլոր տրանսպորտային միջոցները, անհրաժեշտության դեպքում մանրակրկիտ զննություն է կատարվում:
Օրվա գիշերային ժամերին խաղաղապահները ծառայությունն իրականացնում են «Ռատնիկ» հանդերձանքով։ Դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով եւ անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով։