Եվրամիությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսեւոլոդ Չենցովը հայտնել է, որ Ուկրաինան, Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն անվտանգության հարցերը քննարկելու նոր ձեւաչափ են գործարկել:
Չենցովը թվիթերյան գրառմամբ նշել է, որ արտաքին սպառնալիքները շարունակում են միավորել Ուկրաինայի միջազգային գործընկերներին, որոնք պատրաստ են էլ ավելի ամրապնդելու Ուկրաինայի ինստիտուցիոնալ կարողությունները՝ արդյունավետորեն դիմակայելու անվտանգության մարտահրավերներին եւ ռուսական ագրեսիային: