Ըստ «Frace Presse» գործակալության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 7-ին կմեկնի Ռուսաստան, իսկ հաջորդ օրը` Ուկրաինա: Ֆրանսիան «Նորմանդական քառյակի» երկրներից է, որը զբաղվում է Ուկրաինայի արեւելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ հարցերով։
Ֆրանսիայի նախագահը փետրվարի 2-ին չէր բացառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հավանականությունը՝ նշելով, որ դա կախված է առաջիկա ժամերին քննարկումների առաջընթացից։
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակը եւ անվտանգության երաշխիքները:
Հավելենք, որ Ֆրանսիան «Նորմանդական քառյակի» (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա եւ Ֆրանսիա) երկրներից է, որը զբաղվում է Ուկրաինայի արեւելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ հարցերով։
Ավելի վաղ «The Washington Times Daily» պարբերականում Բալթիմորի համալսարանի հանրային եւ միջազգային կապերի դպրոցի գործադիր տնօրեն Իվան Սասքա Շիհանն անդրադարձել է Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած հայտարարությանը՝ «Եվրոպան պետք է բանակցություններ վարի Ռուսաստանի հետ»: