«Երբ սյուժեն ամբողջությամբ ներկայացրինք ֆիլմարտադրության համաշխարհային դեմքերին, չէին կարողանում պահել իրենց էմոցիաները։ Մեկուկես ժամ պատմել եմ՝ ինչ է լինում, եւ նրանց դեմքի արտահայտությունը նույնիսկ կամերայով երեւում էր։ Այդպիսի բաներն ինձ մոտիվացնում են եւ հուզում»,- ասում է «Musk Factor»-ի գլխավոր պրոդյուսեր եւ սցենարիստ Ռաֆայել Թադեւոսյանը։
«Musk Factor»-ը գիտաֆանտաստիկ սերիալ է, որը պատմում է չորս տղաների մասին, որոնք անհավանական հաջողություն են գրանցում՝ օգտագործելով արհեստական ինտելեկտը։ Տղաներից մեկի հայրը մեկնում է Մարս՝ լինելու դրա առաջին բնակիչներից, իսկ տղան ընկերների հետ որոշում է ստեղծել հոր թվային կլոնը։
«Musk Factor»-ի գաղափարը ծնվել է 44-օրյա պատերազմից հետո։ Կարեւոր էր անել մի բան, որը կգրավեր աշխարհի ուշադրությունը, իսկ Հայաստանն ունի այդ ներուժը, հատկապես ՏՏ ոլորտում։
Ռոբին Ուիլյամսի` դերասան։ Ես իրենից շատ բան եմ սովորել․․․ Այն, ինչ ինքը պատմում է իր ֆիլմերով․ հավատալ հեքիաթին։
Երբ ինչ-որ բան ստացվում է քեզ մոտ, սկսում ես հավատալ։ Իհարկե լինում է, որ չի ստացվում։ Տարիքի հետ երազանքի հետեւից գնալը դժվարանում է: Ինչքան անհաջողությունները շատանում են, դու ավելի փակվում ես։ Իմ բախտը մի քիչ բերել է։ Այն պրոյեկտները, որոնք ես արել եմ, դժվար են եղել, անհավատալի են եղել, բայց ես արել եմ։ Ինձ դա ուժ է տալիս, որ անեմ ավելի կարեւոր բաներ, ավելի մեծ։ Եվ թիմը․․․ Որովհետեւ մենակ հեշտ է հիասթափվելը։ Բայց եթե կա թիմ, որը հավատում է դրան, դա օգնում է չհիասթափվելու։
Այն արդեն հիմա էլ որոշ դեպքերում ավելին է։ Անվտանգության ոլորտում, օրինակ, արհեստական բանականությունը ավելի հեշտությամբ կարող է ճանաչել հանցագործին բնորոշ վարքը։
Շատ դեպքերում՝ հա։ Ո՞նց է արհեստական շաքարը փոխարինում սովորականին, նույն կերպ էլ արհեստական ինտելեկտը քեզ հարմար փոխարինող տարբերակներ կարող է գտնել։
Մեր սերիալը դրա մասին է, բայց ո՛չ փոխարինելու։ Դա ավելի շատ լրացնելու մասին է։ Մենք բոլորս ցավալի կորուստներ ունեցել ենք ու կուզենայինք չունենալ։ Եթե արհեստական բանականությունը դա լրացնի, միայն լավ կլինի։
Արի ընդունենք, որ տեխնոլոգիաները չեն կանգնելու։ Զարգանալու են։ Ու ամենակարեւոր խնդիրն այն է՝ ոնց մենք դա կօգտագործենք, ոնց կօգտագործենք այդ գաղափարը։ Ապագան շատ ավելի մոտ է, քան մենք պատկերացնում ենք։ Մենք ակնոցը դրած բազմոցի վրայից վեր չենք կենա, «Amazon»-ի դրոնները մեզ կբերեն ուտելիք, եւ մենք կմտնենք այն աշխարհների մեջ, որտեղ մենք ուզենք։
Մարդն ինչքան էլ չուզենա, եթե դա հեշտացնելու է իր կյանքը, ինքը կտրվելու է սոցիումից։ Եթե հնարավորություն լինի ժամադրության գնալու Meta աշխարհում, դու ընտրելու ես դա։ Այս տարի ներդրումների մեծ մասը հատկացվել է Meta աշխարհների ստեղծմանը։ Այստեղ ամեն ինչ ավելի հասանելի է դառնում․ կարող ես պարել, գնալ ժամադրության, գործնական հանդիպումների։ Հանդիպումները կլինեն մեր ավատարներով։ Ես, օրինակ, այդպես կխուսափեմ խցանումներից, ինքնաթիռներից եւ այլն։
Արարիչ։ Կապ չունի՝ ոնց ենք անվանում։ Անիմաստ է պատկերացնել․ նշանակություն չունի։ Ես իր գրած կոդն եմ պատկերացնում։ Մեր ԴՆԹ-ից սկսած՝ ամեն ինչ ծրագրավորում է ի վերջո։
Մենք մեր սերիալում այնպիսի գիծ ենք տանում, որ կրոնը կարող է լինել նաեւ թվային աշխարհում, որպեսզի հետաքրքիր դառնա։ Մեր սերիալի առաջին էպիզոդում հենց ցույց ենք տալիս, որ հերոսներից մեկը, ով պայմանագիր ունի կրոնական կազմակերպությունների հետ, ստեղծել է ծրագիր, որը թույլ է տալիս, որ ծեսերը կատարվեն Meta-ում։ Մարդը չի կտրվում կրոնից եւ իր կոմֆորտ զոնայից՝ Meta-ից։ Եթե մենք թույլ տանք, որ կրոնական ծեսերը կատարվեն նաեւ Meta աշխարհում, երկու կողմն էլ շահող դուրս կգան։ Կրոնը մեզ կապում է հողեղենի հետ, ասում է՝ հանգստացե՛ք։ Կարծում եմ՝ դա պետք է։
Մարդկանց միջից կարեկցանքը դուրս է գալիս, անտարբեր են դառնում։ Էմոցիաները կորչում են։ Այդ պատճառով մենք 2032 եւ 1970 թվականների կոնտրաստն ենք ցույց տալիս, որովհետեւ լիքը արժեքներ, այո՛, ճանապարհին կորչում են։ Իսկ կապը կա, որովհետեւ այդ տարիքի մարդիկ դեռ մեզ հետ են եւ լրիվ ուրիշ էմոցիաներով։ Մինչեւ 1990 թվականը եղել է լրիվ ուրիշ աշխարհ։ Հետո են եկել տեխնոլոգիաները։ Դա հետաքրքիր է եղել, ու ռեալից չկտրվելու համար մենք ունենք այդպիսի հերոս։ Եվ դրանից ինչ-որ մաս փորձում ենք տանել ապագա։
Իրականում տեխնոլոգիաները թողնում են, որ դու քեզ մենակ ավելի լավ զգաս, ավելի հետաքրքիր լինի, ու այս ամենը քեզ կտրում է սոցիալական կյանքից։
Եթե մենք այլ մոլորակ տեղափոխվենք, քիչ հավանական է, որ մարդկությունը կվերանա։ Իլոն Մասկը մեզ խոսք է տվել, որ կգնանք Մարս, մարդկությունը նոր սկիզբ կունենա։ Մի ասացվածք կա, ասում է՝ մի՛ պահիր բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ։ Հիմա մենք բոլոր ձվերը պահել ենք մի զամբյուղի մեջ, ու դա Երկիր մոլորակն է։
Բարի, պուպուշ էմոցիաների մեջ։ Լացելու էմոցիաների մեջ։
Ահավոր զռացել եմ «Coco»-ի ժամանակ։ Դա վերջինն էր, որ հիշում եմ։ Ես երկար ժամանակ է՝ մենակ եմ ապրում, եւ հենց ավարտվեց, վերցրի հեռախոսը ու զանգեցի ընտանիքիս։ Ինձ շատ բան տվեց այդ մուլտը։ Այնպես են նկարել, որ վերջանում է, մի վայրկյան շուտ ուզում ես զանգել ընտանիքիդ անդամներին, իսկ եթե կողքիդ են, ուզում ես միանգամից գնալ ու պաչել։
Իրենց կերպարներից բոլորի մեջ դրված է իմ միջից ինչ-որ բան, իմ շրջապատից ու այն ֆիլմերից, որոնք տեսել եմ։
Հերոսներից մեկի անունը Ռաֆայել է, ինձ հետ կապ չունի, ուղղակի անուններ են վերցված, որ հաճելի լինի լսել աշխարհի տարբեր մասերում։ Իր պատմության գիծը մի քիչ նման է իմ պատմության գծին։
Մեզ մոտ մարդիկ չեն գնահատում ճանապարհը, որ անցնում են։ Ճանապարհը միշտ ավելի հետաքրքիր է, քան այն, ինչին հասնում ես։ Միշտ հիշվում է հենց դա։ Դրա համար պետք է մեծ մտածես, ու հետաքրքիր լինի այդ ճանապարհն անցնելը, որովհետեւ հաջողելու, չհաջողելու դեպքում էլ դու հիշելու բան ունենում ես։ Էմոցիաները, հիշողությունները մնում են ճանապարհից։
«Musk Factor»-ն արդեն ունի չորս սեզոնի սյուժե։ Ներգրավել են «NASA»-ից գիտնականների, աստղաֆիզիկայի հեղինակավոր մասնագետների։ Սերիալը գիտաֆանտաստիկ ժանրի է, բայց հիմնված է տեսությունների վրա։
Դու սկսում ես շփվել համաշխարհային մակարդակի գիտնականների հետ ու գիտական ինֆորմացիան խառնում ես քո պատկերացումներին, դու հասկանում ես, որ աշխարհն այնպիսի տեղ է գնում, որը ե՛ւ շատ վախենալու է, ե՛ւ շատ հետաքրքիր։ Ու վախենալու կողմերի հետ ցույց ենք տալու նաեւ ծիծաղելի կողմերը։ Ունենք հերոս՝ Ռաֆայելի տատիկը, ով արդեն 92 տարեկան է, եւ առաջին անգամ մտնում է մի աշխարհ, որտեղ պետք է գնա հարեւանի տուն։ Մենք չենք կտրվում իրականությունից։
Հասկանում ես, որ չպետք է վախենալ ապագայից ու թերագնահատել այն։
Լավ քնելը։ ․․․պատկերացնելը, որ քո ստեղծածը կարող է ինչ-որ բան փոխել, էմոցիա տալ։ Հուզմունք։ Ամենակայֆ էմոցիան։
Երբ ժամանակ եմ ունենում։ Երբ կիրակի դուրս ես գալիս՝ ակնոցով, սիրուն երաժշտությունն՝ ականջներումդ, դուրս ես գալիս, հարեւան աշխատողին բարեւում ես, էլի հուզմունք ես զգում։ Էլի թռչում ես։ Հոգիդ թռչում է։
Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի