«Sabah» օրաթերթը հայտնում է, որ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հրապարակել է երկրում բնակության հասցեով գրանցված քաղաքացիների թիվը՝ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։
Վիճակագրական ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում Թուրքիայի բնակիչների թիվն աճել է 1.065.911-ով, այդպիսով՝ գրանցված քաղաքացիների թիվը դարձել է 84.680.273:
Տղամարդիկ բնակչության 50.1%-ն են (42.428.101), իսկ կանայք՝ 49.9%-ը (42.252.172)։
Ինչ վերաբերում է քաղաքացիների միջին տարիքին, ապա այն գրանցել է աճ նախորդ տարվա 32.7 տարեկանի համեմատ՝ հասնելով 33.1-ի։
Հասցեով գրանցումների վրա հիմնված տվյալների համաձայն՝ Թուրքիայում օտարերկրյա քաղաքացիների թիվը 2020-ի համեմատ աճել է 458.626-ով՝ ընդհանուր գրանցումների թիվը հասցնելով 1.792.036-ի։ Ընդ որում՝ օտարերկրյա քաղաքացիների 49.7%-ը կանայք են, 50.3%-ը՝ տղամարդիկ։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը