Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել` քննարկելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` Սահմանադրության փոփոխությունները:
Ըստ Արցախի ԱԺ կայքի՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեւակ Աղաջանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո նախագիծը քվեարկության է դրվել։ 24 կողմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ օրենքում փոփոխությունն ընդունվել է։ ԱԺ նախագահը 1 շաբաթվա ընթացքում պետք է հրապարակի Սահմանադրության փոփոխությունները:
Արցախի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը եռամսյա ժամկետում Արցախի նախագահ Հարությունյանին պետք է ներկայացնի սահմանադրական բարեփոխումների մշակված հայեցակարգը։
Արցախի Սահմանադրությունն ընդունվել է 2006-ի դեկտեմբերի 10-ին հանրաքվեով։