ԱՄՆ պետքարտուղարությունը չինական ընկերություններին զգուշացրել է, որ, Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի հանդեպ սահմանվելիք պատժամիջոցների պայմաններում, եթե ռուսական ընկերություններին փորձեն օգնել խուսափելու արտահանման վերահսկողությունից, դա անհետեւանք չի անցնի։
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը դրա մասին հայտնել է Ուկրաինայի հարցում Պեկինի եւ Մոսկվայի դիրքորոշումների համաձայնեցման մասին Չինաստանի արտգործնախարարության հայտարարությունից հետո։
Փրայսն ընդգծել է, թե ԱՄՆ-ը մի շարք գործիքներ ունի, որոնք կկիրառվեն, եթե դրսի, մասնավորապես Չինաստանի ընկերությունները խուսափեն ԱՄՆ սահմանած արտահանման վերահսկողությունից կամ փորձեն շրջանցել այն։