Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանս է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Տեսակոնֆերանսին մասնակցել է նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Ըստ ֆրանսիական կողմի՝ հանդիպումը ուղղված էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության եւ հումանիտար համագործակցության զարգացմանը։ Տեսակոնֆերանսը 2020-ի դեկտեմբերի բրյուսելյան հանդիպումների շարունակությունն է։