Ըստ գերմանական DPA գործակալության՝ ՆԱՏՕ-ն 8 տարի ղեկավարած գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը 2022-ի սեպտեմբերի 30-ին կլքի այդ պաշտոնը:
Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով նախկին բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
Գործակալության տվյալներով՝ Յենս Ստոլտենբերգին առաջարկել են Նորվեգիայի կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը։