Ըստ Gazeta.ru-ի՝ Ստամբուլի բնակիչ Մուզաֆեր Կայասանը կորոնավիրուսի պատճառով արդեն ավելի քան մեկ տարի կարանտինում է:
Դեռ 2020-ի նոյեմբերին ստամբուլցին վարակվել է կորոնավիրուսով ու մինչ այժմ չի ապաքինվել: Այդ ժամանակվանից ի վեր տղամարդը 78 անգամ թեստ է հանձնել՝ բոլորն էլ դրական:
Հոգնելով մեկուսացումից՝ թուրք տղամարդը դիմել է տեղի իշխանություններին ու բողոքել, որ այս ընթացքում ինքը մենակ է ապրում, իսկ հարազատներին, թոռներին կարող է տեսնել միայն ապակուց այն կողմ կամ տեսազանգով:
Մասնագետները նման տեւական վարակվածությունը բացատրում են թուրք տղամարդու ցածր դիմադրողականությամբ. Մուզաֆեր Կայասանը լեյկոզ (լեյկեմիա) ունի:
Լեյկեմիա. արյան քաղցկեղների համախումբ, որոնք սովորաբար սկսվում են ոսկրածուծից եւ հանգեցնում արյան մեջ հիվանդ բջիջների քանակի ավելացման: Հիվանդության ախտանիշներից են արյունահոսությունները եւ արյունազեղումները, հոգնածությունը, տենդը եւ զանազան վարակների նկատմամբ ցածր դիմադրողականությունը: