«Ալիք Մեդիա Վրաստան»-ը հայտնել է, որ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2021-ի ընթացքում Վրաստանը որպես նվիրատվություն ստացել է 1 միլիոն 271 հազար չափաքանակ Pfizer, Astrazeneca, Sinopharm եւ Sinovac պատվաստանյութեր։
Ըստ զեկույցի՝ Վրաստանին պատվաստանյութ են նվիրել ԱՄՆ-ը՝ 500 հազար չափաքանակ Pfizer, Լեհաստանը՝ 468 հազար Pfizer, Կարմիր խաչը՝ 100 հազար Sinopharm, Չինաստանը՝ 100 հազար Sinovac, Լատվիան՝ 83 հազար Pfizer, Լիտվան՝ 15 հազար Astrazeneca եւ Ավստրիան՝ 5 հազար չափաքանակ Astrazeneca պատվաստանյութ:
Գերմանիայի կառավարությունը Վրաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման նպատակով նվիրաբերել է մոնոկլոնալ հակամարմինների ավելի քան 3000 չափաբաժին: