Ուկրաինայի ներքին հետախուզության նախկին ղեկավար, գեներալ Նիկոլայ Մալոմուժը տեղական «Politeka» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն կարող է դեմ արտահայտվել դաշինքին անդամակցող երկրների 40 տոկոսը: Ըստ գեներալի՝ առաջիկայում Կիեւը չպետք է այդ ուղղությամբ դրական քայլերի հույս ունենա, քանի որ մի շարք պետություններ չեն աջակցի նրան:
Մալոմուժը նշել է, որ ՆԱՏՕ-ի 12 անդամ երկիր դեմ կլինի Հյուսիատլանտյան ռազմական դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը, իսկ լավագույն դեպքում ձեռնպահ կմնա:
Բեռլինը պատրաստ է բարձր գին վճարել
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է բարձր տնտեսական գին վճարելու Ուկրաինայի անվտանգության համար:
«Կանենք ամեն բան, որ լարվածությունը չմեծանա: Նման դեպքում Ռուսաստանի դեմ խիստ միջոցների շարք ենք նախապատրաստել: Այդ պատժամիջոցներն աննախադեպ են եւ համաձայնեցված են բոլոր գործընկերների հետ»,- նշել է Բերբոկը: