ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակելու Ռուսաստանի հետ առարկայական բանակցությունները փոխադարձ անվտանգության հարցերի շուրջ։
Նա հավելել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Կրեմլը կբախվի իրական եւ լուրջ հետեւանքների։ Պետքարտուղարը նշել է նաեւ, որ ԱՄՆ-ը նաեւ աշխատում է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից։
Բորելն ընդգծել է, որ էներգետիկ հարցերն առանցքային են ռուս-ուկրաինական ճգնաժամի համար։
Բլինքենն իր հերթին հավելել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ճանապարհը դիվանագիտությունն է։