Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը Եվրամիությունը միկրոչիպերի արտադրության աշխարհի առաջատար դարձնելու ռազմավարություն է առաջարկել: Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ «ԵՄ-ի միկրոչիպերի ակտ» ռազմավարության նպատակներով նախատեսվում է ներդնել 43 միլիարդ եվրո:
Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ ըստ այդ ռազմավարության՝ մինչեւ 2030 թվականը միկրոչիպերի 20 տոկոսը պետք է արտադրվի Եվրոպայում: