ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարժական պարեկային խմբերի կազմում բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել БТР-82А ժամանակակից զրահամեքենաներով ընդհանուր օգտագործման եւ Լեռնային Ղարաբաղի գրունտային դժվարանցանելի ճանապարհներով:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Լեխանովը նշել է, որ խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ամեն օր դիտարկում են անցկացնում Ասկերանի շրջանում՝ սահմանազատման գծի երկայնքով։ Ըստ նրա՝ վերահսկողությունն իրականացվում է անվտանգության ապահովման շրջանակում: Խաղաղապահները երբեմն կանգառներ են կատարում բնակավայրերում, շփվում տեղի բնակիչների հետ՝ խաղաղարար համաձայնագրերի խախտումները բացահայտելու նպատակով:
Ռուս խաղաղապահներն ամեն օր պարեկություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի եւ Շուշիի շրջաններում, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի երկայնքով: Խաղաղապահները 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: