ԱՄՆ պետդեպարտամենտից հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերություններն ու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հնարավոր սպառնալիքի դեմ ՆԱՏՕ-ի հետագա համակարգման ուղիներն ու միասնությունը։
Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շփումները՝ հաջակցություն խնդրի դիվանագիտական կարգավորման։
Երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ լրացուցիչ միջոցները, որոնք կարող է ձեռնարկել ԱՄՆ-ն՝ այդ ջանքերին աջակցելու համար:
Զրուցակիցները քննարկել են նաեւ ամերիկա-թուրքական երկկողմ ամուր հարաբերությունների պահպանման հնարավորությունները։