Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին հայտարարել է, որ ՌԴ-ում անցկացվող զորավարժությունների, ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքի խախտումների թվի աճը, Բալթիկ եւ Սեւ ծովերում զանգվածային ռազմածովային զորավարժությունները, Ազովի ծովում միջազգային ծովային իրավունքը չհարգելն ու հիբրիդային գործողությունները միտված են արեւելյան թեւից դաշինքի թուլացմանը, ինչպես նաեւ Բելառուսի հետ հատուկ ռազմական հարաբերությունների ամրապնդմանը:
«Նշված օրինակները բացատրում են, թե ինչու է ՆԱՏՕ-ն գրեթե մեկ տասնամյակ անշեղորեն մեծացնում ուշադրությունը Ռուսաստանի նկատմամբ: Դա հանգեցրել է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի աստիճանական վերակողմնորոշման տարբեր մակարդակներում»,- նշել է Գերինին Սենատի եւ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովների՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ իրավիճակի սրմանը նվիրված համատեղ նիստում:
Նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ ապակայունացնող ցանկացած գործողություն անհետեւանք չի մնա: