Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ 2022-ի հունվարի 31-ից փետրվարի 4-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների տարածքներում հայտնաբերել է տարբեր տեսակի 76 արկ ու այլ զինամթերք, ոչնչացրել է խոշոր տրամաչափի 8 զինամթերք, մաքրել 34 888 քմ տարածք:
Աշխատանքների ընթացքում 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի տարածքում հայտնաբերված 867 525 տարբեր տեսակի արկ ու այլ զինամթերքից ոչնչացվել է 864059-ը: