ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի կողմից փետրվարի 7-ին ութ զինծառայողների հանձնումը հայկական կողմին:
Զախարովան ընդգծել է հայ-ադրբեջանական հարաբերությունների այս խնդրահարույց հարցի շուտափույթ կարգավորման, «բոլորը բոլորի դիմաց» բանաձեւով բոլոր պահվող անձանց փոխանակման կարեւորությունը։
ՌԴ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ 2020-ի դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 146 մարդ՝ 127-ը՝ հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական կողմին:
Զախարովան ընդգծել է, որ ՌԴ-ն կարեւորում է հակամարտության ընթացքում անհետ կորածների ճակատագիրը հստակեցնելու հարցում ջանքերը։ «Մենք նպաստելու ենք դրան ե՛ւ ազգային մակարդակում, ե՛ւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»,- հայտարարել է նա: