ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 2022-ի ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների նոր վաժական հավաքներ։
Հավաքներին կներգրավվի մինչեւ 724 քաղաքացի, որոնցից 566-ը` կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Ըստ Կառավարության e-draft.am կայքում հրապարակված որոշման՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման եւ բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: