Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2021-ին Հայաստանում ծնված 17 հազար 521 աղջիկների շրջանում ամենից շատ տարածված անունը Նարեն էր՝ 750։
Նույն տարվա ընթացքում Հայաստանում ծնված 19 հազար 64 տղաների շրջանում ամենատարածված անունը Դավիթն էր՝ 1275։
Ծնողները 635 աղջիկ նորածնի նախընտրել են կնքել Մարիա, 543-ին՝ Արփի, 489-ին՝ Մանե եւ 443-ին՝ Անգելինա անուններով։
2021-ի ընթացքում ծնողները 864 տղա նորածնի նախընտրել են կնքել Նարեկ, 252-ին՝ Լեւոն եւ 559-ին՝ Արեգ անուններով։
Հայաստանում 2021-ին նորածին աղջիկների շրջանում առավել հազվադեպ, բայց լայն տարածում ստացած անուններից են՝ Էվա (260), Միլա (204), Էմիլի (185), Լուսե (247) եւ Արիանա (256)։
Հայաստանում 2021-ին նորածին տղաների շրջանում առավել հազվադեպ, բայց լայն տարածում գտած անուններից են՝ Լեո (311), Վան (115 ), Մաքս (105), Մարկ (505 ) եւ Մոնթե (646) անունները։