Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը Ուկրաինայի շուրջը լարվածության աճի վերաբերյալ ստատուս-քվոն ուժով փոխելու բոլոր փորձերը դատապարտող բանաձեւ է ընդունել:
«Պալատը խորապես անհանգստացած է իրադրությամբ եւ հայտարարել է, որ ինքը միշտ ուկրաինացի ժողովրդի հետ է, որն իր երկրի եւ տարածաշրջանի կայունության հույսն ունի: Ցանկացած երկրի ստատուս-քվոն ուժով փոխելը երբեք ընդունելի չէ»,-ասված է խորհրդարանի բանաձեւում:
Միաժամանակ Ճապոնիայի խորհրդարանականները վարչապետ Ֆումիո Կիսիդայի կառավարությանը հորդորել են օգտագործել բոլոր դիվանագիտական ռեսուրսները եւ խաղաղության ձեռքբերման համար անել հնարավորը:
Հունվարին տեղի ունեցած հեռավար հանդիպմանը Ճապոնիայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը պայմանավորվել են համատեղ աշխատել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները զսպելու ուղղությամբ: