«Ղարաբաղ Տելեկոմ»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 1-ից ընկերության՝ Արցախի կառավարության կողմից սուբսիդավորվող անվճար ծառայությունների տրամադրումը կդադարեցվի:
Տարածած հաղորդագրության մեջ ընկերությունը զգուշացրել է, որ հետագա խոչընդոտներից խուսափելու համար մարտի 1-ից իր մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի, եւ յուրաքանչյուր միավորի դիմաց կգանձվի համապատասխան սակագին:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կառավարումը դառնում է պետական, եւ կապի ոլորտի ծառայություններն էլ գործելու են անվճար։