ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ խաղաղապահները ԼՂ զորավարժարանում վարժանքներ են անցկացրել հրաձգային զինատեսակներով եւ ԲՏՌ-82Ա հաստիքային սպառազինություններով։
«Տանկոդրոմի մայրուղու վրա զրահամեքենաների անձնակազմերը նորմատիվներ են մշակել վարման վերաբերյալ, տեղանքում բարձր արագություններով արգելքներ են հաղթահարել եւ կատարել կրակային վարժություններ ԲՏՌ-82Ա հաստիքային սպառազինությունից մեկական եւ խմբային թիրախներով»,– ասել են գերատեսչությունից։
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նաեւ հրաձգային զենքից կրակային պատրաստության վարժանքներ են կատարել։ Զորավարժություններին ներգրավված էր շուրջ 10 միավոր մարտական եւ հատուկ տեխնիկա։
ԼՂ 27 դիտակետերում խաղաղապահները իրավիճակի եւ հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկում են իրականացնում։