Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն առողջացել է Քովիդ 19-ից։ Վերջին երկու օրերի ընթացքում արված ՊՇՌ թեստի արդյունքները բացասական են եկել, «Sabah» օրաթերթին հայտնել է Էրդողանի բժիշկ Սերքան Թոփալօղլուն։
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է նաեւ նախագահ Էրդողանը․ «Վերջին երկու օրերին արված թեստերի արդյունքները բացասական են։ Շնորհակալ եմ մեր երկրում եւ ողջ աշխարհում մեզ համար աղոթող, աջակցության ջերմ նամակներ հղող բոլոր մարդկանց։ Կնոջս՝ Էմինե Էրդողանի հիվանդությունը եւս բավականին թեթեւ է ընթանում։ Հուսանք՝ առաջիկա օրերին նրա թեստի արդյունքը նույնպես բացասական կլինի»։
Ապաքինումից անմիջապես հետո՝ փետրվարի 11-ին, Թուրքիայի նախագահը Վահդեթթին պալատում ընդունելու է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի պատվիրակությանը, հայտնում է պարբերականը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը