Բրիտանական «Reuters›-ը հայտնել է ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի՝ Կրեմլում անցկացված բանակցությունների ժամանակ միմյանցից զգալի հեռավորության վրա նստելու պատճառը։
Բանն այն է, որ Ֆրանսիայի նախագահը նախքան իր ռուս գործընկերոջ հետ հանդիպելը հրաժարվել է կորոնավիրուսի համար ՊՇՌ թեստ հանձնելուց, քանի որ թռիչքի նախօրեին թեստն անցել է Ֆրանսիայում՝ անձնական բժշկի հսկողության ներքո:
Ըստ «Reuters»-ի՝ Ֆրանսիայի նախագահին առաջարկվել է ընտրություն կատարել՝ թեստ հանձնել եւ ավելի կարճ հեռավորության վրա շփվել Պուտինի հետ, կամ հրաժարվել, բայց անվտանգ հեռավորություն պահպանել։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ տպավորված է այդ երկար սեղանից, որի շուրջ զրուցել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ «Կյանքումս երբեք այսքան երկար սեղանի շուրջ չեմ նստել»,- խոստովանել է քաղաքական գործիչը։