13 տարի Չիկագոյում ապրելուց հետո, որպես հիմք ունենալով տարիների փորձը եւ ավելի ուշ ծնված սերը Հայաստանի հանդեպ, Վարդան Դիլիջանում ստեղծեց «Կճուճ», «Թավա» եւ «Լոշ» հեղինակային ռեստորանները։
2007-ից հետո, երբ իմ երկրորդ բալիկը ծնվեց, ինձ մոտ ճգնաժամ էր։ Երեւի շատ մամաներ կփաստեն, որ երկրորդ երեխայից հետո ճգնաժամ է սկսվում։ Ինձ մոտ պանիկա էր։ Անընդհատ ինքս ինձ հարցնում էի՝ ո՞վ եմ ես, ի՞նչ պիտի անեմ։ Առաջին երեխայի դեպքում շատ կենտրոնացած էի՝ ոնց անեմ, որ ճիշտ մամա լինեմ։ Իսկ Նահանգներում քեզնից ակնկալում են, որ միշտ ճիշտ պետք է լինես։ Եթե հղի ես եւ սուրճ ես խմում, բոլորը կքննադատեն քեզ։ Այնտեղ սիստեմի մեջ ես ապրում՝ աշխատանք, տուն, ընտանիք, երեխա։ Իսկ ես չէի ուզում հավատալ, որ մարդու կյանքը սահմանափակվում է այսքանով։ Մի խոսքով՝ սիստեմը, ամուսնությունը ու էլի լիքը բաներ իրենց սպառել էին։
Հետո, երկրորդ երեխայից հետո հասկացա, որ մինչ այդ միայն դուրս էի գնում, հիմա պետք էր դեպի ներս գնալ:
Տե՛ս, ես միշտ կասկածել եմ, որ նորմալ եմ։ Որովհետեւ երբ դու գալիս ես ոչ մի տեղից, լիքը մանկական տրավմաներով հասնում ես ինչ-որ տարիքի, սկսում ես հետեւել նրանց վարքին, ովքեր նորմալ են համարվում։ Ու դա այնքան, մինչեւ զգում ես այդ ամենի սկիզբը եւ էությունը։
Շատ ուժեղ սիրահարվելուց։ Այն, որ սերը գալիս է քո կյանք, եւ հասկանում ես, որ միշտ սեր ես փնտրել։ Եվ դա այնքան ուժեղ է, որ դու դրա դեմ ոչինչ չես կարող անել, չես կարող պայքարել։ Եվ դա գալիս է այնտեղից, որտեղից չէիր սպասում, որտեղ քեզ հարմար չէր։ Դու ամեն ինչ հազիվ սարքել ես «նորմալ» լինելու համար, մեկ էլ գալիս է մեկը, ում դու ուժեղ սիրահարվում ես։ Դա 32-ում էր։
Իսկ մինչ այդ՝ 2009-ին, չուզենալով եկա Հայաստան եւ չուզենալով հետ գնացի։ Հայաստանն ինձ նոր սիրտ բերեց։ Ես Նահանգներում հաստատվել էի այդ համակարգի մեջ, արել էի այն, ինչին ձգտել եմ։ Իսկ իրականում հասնում ես այդ ամենին, ու, վայ, երջանկություն չկա։ Ո՞ւր է իմաստը։
Այդ ժամանակ երկու շաբաթով էինք եկել։ Այստեղ կապը մարդկանց հետ լրիվ ուրիշ էր։ Ու երբ հետ գնացինք, ամեն ինչ արեցի, որ տեղափոխվենք։ Արդեն 2009-ի վերջում եկանք այստեղ մնալու նպատակով։ Երեխաներս այստեղ են առաջին դասարան գնացել։
Քչերը գիտեն, բայց ամեն ինչ «Կճուճ»-ից չի սկսվել։ Երեւանում Պուշկինի փողոցում ռեստորան էինք բացել՝ «Վիստռո»-ն։ Դա ֆրանսիական եւ իտալական բիստրոյի գաղափարն էր։ Ռեստորանային ուտելիք էր, ուղղակի ավելի արագ եւ մատչելի։
Ամեն ինչ լավ էր, բայց նախկին ամուսինս չհարմարվեց։ Մենք նորից վերադարձանք ԱՄՆ։ Իսկ ես սիրտս թողեցի Հայաստանում։
Վարդան այս անգամ էլ ամեն ինչ արեց, որ վերադառնա։ Եվ արդեն 2013-ին երեխաների հետ եկավ Դիլիջան։ Ամուսիններով դադար վերցրին։ Մինչեւ 2018 թվականն ապրում էր երեխաների հետ։
Ամուսինս գալիս-գնում էր։ Բայց երբ անդարձելի սիրահարված էի, խոստովանեցի ամուսնուս ու ազատ արձակվեցի, կամ թողնվեցի, լքվեցի, կողոպտվեցի: Երեխաներս ու ամուսինս գաղտնի լքեցին ինձ՝ հասցնելով մեծագույն ցավը։
Անպայման ցավելով։ Ինձ ժամանակ տալով, որ ցավի։ Որովհետեւ դա չի անցնում հենց այնպես։ Անպայման տալով դրան ուշադրություն։ Եթե ներսումդ ինչ-որ բան կոտրվել է, անպայման պետք է իրեն ժամանակ տաս եւ ասես՝ դա այդպես է, եւ չպայքարես։
Ես միշտ գիտեմ, որ ցանկացած հիասթափություն աճ է։ Ինքն իր հետ միշտ բերում է աճ։ Քեզ հիասթափեցրին, ցավեց, դու քեզ ազատ թողեցիր, թույլ տվեցիր, որ ցավի․․․ Դրանից հետո միշտ գալիս է հոգեւոր աճ։
Իսկ ցավն ուղղակի բաց ես թողնում։ Ոնց որ անընդհատ կոշտ չես, որ ինքը քեզ ցավեցնի։ Դու քեզ ավելի թույլ ես թողնում, ավելի թափանցիկանում ես, իսկ այդպես ցավը չես կարողանում զգալ։ Ինչքան կարծրանում ես, այնքան ավելի է ցավում։ Ես այդպես եմ զգում։ Պետք է կարծրանաս, որ ցավի, եթե մարմնի մեջ չլինես, չի ցավի։
Իրականում 17-ից հետո բավականին հաճախ է եղել, որ ամբողջապես զրոյացել եմ։ Բայց ամենաուժեղը դա զգացել եմ երեխաներիս գնալուց հետո։ Շատ բացասական իրավիճակ էր։ Ու ես վերացել էի։ Իսկ վերացումից հետո մեզ մենակ սերը կարող է հետ բերել։ Ցավը քեզ զրոյացնում է, դու զգում ես, դու թափանցիկ ես դառնում, եւ ցավն, ի վերջո, անցնում է քո միջով։ Իսկ զրոյանալուց հետո քեզ պետք է առաջ տանի սերը։ Ես ուրիշ ձեւ չգիտեմ։
Իրականում կա նման վստահություն, որ կյանքն ամեն ինչը ճիշտ, բալանսավորված եւ արդար է անում։ Ես տեսել եմ՝ ինչքան արդար է կյանքը։ Ինձ հետ կապված նույնպես դա զգացել եմ։
Հա, բա ո՞նց։ Նայիր՝ ինչ մարդ ա դա ինձ սարքել։ Իմ ամբողջ կյանքը լիքն է եղել օրինակներով, թե ինչպիսին չեմ ուզում ես լինել։ Դա շատ մեծ բան է։
Վարդայի մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ, երբ երրորդ երեխային է ունեցել։ Վարդան եղել է տասը տարեկան։ Տանը եղել է բռնություն, անտարբերություն ե՛ւ մինչ այդ, ե՛ւ հետո։ Բայց նա կարծում է, որ յուրաքանչյուրի կյանքում ինչ-որ պահի գալիս է այն գիտակցումը, որ ինքը մենակ է։ Անկախ ամեն ինչից՝ մարդը մենակ է։ Այդ զգացումը շատ կառուցող ու շատ ջախջախող է։
Ինձ մոտ դա շատ շուտ է եկել։ Ես միանգամից լավ կոտրվել եմ եւ հետո բաց թողնվել կյանք։ Ես շատ հաճախ տեսնում եմ մարդկանց, որոնք մեծացել են սիրո, ջերմության մեջ, բայց դա նրանց տանջում է։ Նրանք ուզում են ազատություն, բայց չունեն։ Բացի այդ, կարծում եմ՝ բոլորը ներքին ինչ-որ պայքար ունեն, իսկ այդպիսի հարմարավետ միջավայրում շատ դժվար է վեր հանել պայքարը։
Ես շատ գնահատում եմ իմ ազատությունը։ 14 տարեկանից դրսերում եմ եղել ու լույսի եմ ձգտել միշտ։ Իմ ամենավատ օրերը հիշում եմ որպես մարտահրավերներ, որոնք ընդունում էի հավեսով ու անցնում ինձ հասած փորձությունների միջով։
Մինչեւ համավարակը Վարդան իր սիրելիի հետ Թաիլանդում էր։ Նրանք այնտեղ էին՝ երկու ամիս հանգստանալու մտադրությամբ, բայց համավարակը սկսվեց, երբ նրանք Կոհ Սամուի կղզում էին։ Արդեն չէին կարող վերադառնալ։ Եվ ի՞նչ արեցին նրանք։ Մի քանի ընկերների հետ վերցրին լավ խոհանոցով տուն եւ սկսեցին անել այն, ինչն ամենալավն է ստացվում։
Մենք մեր վերջին միջոցներով էինք եկել, որ մի երկու ամիս հանգստանանք։ Շատ մեծ ներդրումներ էինք արել, պետք է նոր նախագծեր սկսեինք։ Իսկ երբ Հայաստանում փակվեց «Թավա»-ն, մենք այլեւս միջոցներ չունեինք։ Մի քանիսով հավաքվեցինք եւ սկսեցինք։ Ի՞նչ ենք կարողանում անել, ուտելիք սարքել։ Լավ խոհանոց էինք վարձել, գործերը ճիշտ բաժանել էինք։ Կղզում միանգամից հայտնի դարձանք։ Մեր տված ընտրությունն ահագին լավն էր, վեգանների համար էինք հաճախ պատրաստում, որովեհետեւ դրա պահանջարկը կար։ Այդպես մի քանի ամիս աշխատեցինք ու լավ վաստակում էինք։
Մեզ սովորեցրեց խնամել, գնահատել մարդու մարմինը։ Թաիլանդը սովորեցնում է խաղաղ լինել։ Այն ցույց է տալիս, որ կա աշխարհ, որը լավ բալանս է ապահովում։ Այնտեղ իրար դիպչում են, ձեռք են տալիս իրար։ Այնտեղ ամեն ինչ մարդուն խնամելու ու մարդուց չխուսափելու մասին է։ Այդ մշակույթը մենք չունենք։ Հնարավոր է՝ շուտով տարվա կեսն այնտեղ ապրենք, կեսն՝ այստեղ։
Հետո մարդիկ շատ բարյացակամ են եւ հանգիստ։ Մի բան պատմեմ։ Ընկերներիս հետ ծովափին էինք, իսկ ես պայմանավորվել էի տաքսու վարորդի հետ, որ երեկոյան 10-ին գա այդտեղ։ Անունը Կոն էր։ Արդեն 11-ն է, Կոնը չկա, էլի մի կես ժամ, Կոնը չկա։ Հետո դուրս ենք գալիս, որ ինձ համար տաքսի գտնեմ, տեսնում եմ՝ Կոնը իր մոպեդին հենված սպասում է։ Պարզվեց՝ ինքն ուղիղ ժամը 10-ին եկել էր։ Տեսել էր, որ ընկերներիս հետ եմ, լավ ժամանակ ենք անցկացնում, սպասել էր։ Ու այսպիսի լիքը պատմություններ կարող եմ պատմել։
Շատ կախված է պահից։ Ես դիետաներ տանել չեմ կարողանում։ Միս չեմ ուտում։ Ուտում եմ այն, ինչ ուզում եմ եւ երբ քաղցած եմ լինում։ Կարեւորում եմ մարմնի հետ կապը եւ գիտակցված սնունդը։ Այդ դեպքում մեզ դիետաներ պետք չեն։
Ես սիրում եմ ուտելիք, որը ցույց է տալիս հոգատարություն։ Դու տեսնում ես, որ իր վրա աշխատել են։ Զարդարանքի մասին չի խոսքս։ Ես սիրում եմ երկար պատրաստվող սնունդ, որի մասին մտածել են։
Չէ՛։
[Մենք ծիծաղում ենք։]
Համով փախլավայի։ Բայց չէ։ Ես մենակ քաղցր չեմ լինում։ Մարոկկոյի խոհանոցն էլ եմ շատ սիրում։ Ճիշտ է, այնտեղ շատ միս կա, բայց ես փոխարինում եմ բուսականով։ Բաստիլայի հետ կարող եմ ասոցացնել։ Բարակ խմորով է, քաղցր, կծու ու համով։
Ինձ ամենաշատը վախեցնում է այն, ինչը գալիս է ոչ քո ապրածի հիման վրա։ Նաեւ շատ վախենում եմ արհավիրքներից, որ վեր են մի մարդու կյանքից։
Համարում եմ, բայց իմաստությունս չի ներում, որ չվախենամ։
Ես գնում եմ դեպի այդ վախերը, որպեսզի հաղթահարեմ։ Փոքր ժամանակվանից ես այդպիսին եմ եղել։ Նույնիսկ ֆիզիկապես ես գիտեմ այդ էտապները։ Ես այդպես ամեն անգամ հաղթահարում էի իմ բոլոր վախերը։ Իսկ երբ մարդը հաղթահարում է ինչ-որ վախ, դրա մյուս կողմում մեծ ուժ է թաքնված։
Մեծ աղետների դեպքում մեդիտացիա եմ անում։ Ինձ համար շատ վախենալու էր նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Երբ պատերազմը սկսվեց, մենք ամենավատ հոգեվիճակում ամենասիրուն տեղում էինք։ Ու եկանք Հայաստան, որ միասին ապրենք այդ ամբողջ ցավը։
Եվ թույլ տվեք ավարտել այս զրույցը Վարդայի այս պատասխանով, որին նախորդած հարցը հոգեւոր ապաստան գտնելու մասին էր։
Մենք շատ առաջարկներ ենք ստացել Հայաստանից դուրս համագործակցելու, բայց ես Հայաստանում եմ գտնում իմաստային խորությունը։
Հարցազրույցը Վիկտորիա Սամուելի