ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության՝ զրուցակիցները խոսել են ԼՂ հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հարցերի լուծման հարցում Հայաստանին եւ Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու՝ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի մասին:
ԱՄՆ եւ Ֆրանսիայի գլխավոր դիվանագետները քննարկել են նաեւ ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Մեծ յոթնյակի անդամների եւ այլ գործընկերների հետ Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ռազմական զինուժի աճի դեմ ուղղված համատեղ ջանքերը:
Գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: