Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ, պետքարտուղար Գաբրիել Ատալը «Եվրոպա-1» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի տարբերակների որոնումներն Ուկրաինայի իրադրության դիվանագիտական կարգավորման համար:
Նա նշել է, որ Ֆրանսիան հանդես է գալիս լարվածության թուլացման համար դիվանագիտական լուծման որոնումների օգտին եւ մտադիր է առաջ շարժվել այդ ուղիով։
Դրա հետ մեկտեղ պետքարտուղարը խոստովանել է, որ Ուկրաինայում իրադրությունը «դեռևս շատ անկայուն է»։