Ըստ «Ariana News» հեռուստաալիքի՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից ղեկավարվող Աֆղանստանի կառավարությունը, մասնավորապես բարձրագույն կրթության նախարարությունը երկրից հեռացած բուհերի դասախոսներին հորդորել է վերադառնալ գիտական առաջընթացի հասնելու համար:
Թալիբներն ընդգծել են, որ Աֆղանստանն ընդհանուր տուն է բոլոր էթնիկ խմբերի համար, եւ իրենք պատասխանատվություն են կրում նրանց զարգացման համար:
«Մենք հայրենիքը լքած կադրերին խնդրում ենք վերադառնալ եւ շարունակել զբաղվել իրենց սուրբ գործով եւ ավանդ ներդնել երկրի գիտական առաջընթացի գործում»,- նշել է Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարությունը։
Աֆղանստանի կառավարությունը նաեւ հայտարարել է նոր դասախոսների վարձելու համար միջոցներ հատկացնելու մասին: