Հայաստանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը ավարտել է ելույթները Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:
Փետրվարի 11-ին անցկացված դասական ոճով 15 կմ դահուկավազքում Միքայելյանը 43:09.1 արդյունքով գրավել է 61-րդ տեղը 99 մասնակիցների մեջ, չեմպիոնի կոչումը նվաճած ֆինն Այվո Նիսկանենը՝ 37:54.8 արդյունքով։
Մինչ այդ Միքայել Միքայելյանը 47-րդ տեղն էր գրավել սկիաթլոնի (15 կմ դասական + 15 կմ ազատ ոճ) մրցումներում: