Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստանի Հանրապետությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանին է վերադարձրել դիերի մասունքներ։
Դրա մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Էլմար Սամեդովը:
«Մասունքները դուրս են բերվել հիմնականում գրունտային եւ ստորերկրյա ջրերի վայրերից, հետեւաբար ստանալ ԴՆԹ նմուշները այդ մնացորդները շատ դժվար է: Վերջնական փուլում հստակ տեղեկություն կտրամադրվի՝ քանի աճյուն կա այնտեղ»,- նշել է Սամեդովը: