ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները, բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ, մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտի թիվ 5 մանկապարտեզում եւ նվերներ են մատուցել 117 երեխայի:
Բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայանը նշել է, որ խաղաղապահների հետ հերթական ակտիվ փոխգործակցությունն արդյունավետ կլինի նաեւ հետագայում: