Ըստ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի՝ հանձնաժողովն արտահերթ նիստում «Արմնյուզ» ՓԲ եւ «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների արտոնագիրը հինգ օր ժամկետով կասեցրել է եւ վարչական տույժ կիրառել։
Մշտադիտարկման արդյունքում հանձնաժողովը հայտնաբերել է, որ փետրվարի 11-ին 01:00-ից հեռարձակողներն ավելի քան 24 ժամ չեն ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակումը:
Չնայած այն հանգամանքին, որ «Քառյակ մեդիայի» հիմնադիրները հայտարարություն են տարածել իրենց գործունեության դադարեցման մասին, վերջիններս թե՛ տարածած հաղորդագրության մեջ եւ թե՛ գրությամբ պաշտոնապես չեն տեղեկացրել հանձնաժողովին «Արմնյուզ» ՓԲ եւ «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների արտոնագրերի գործողության դադարեցման իրենց որոշման մասին: