Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուս-ուկրաինական լարվածության պայմաններում հեռախոսազրույցներ է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Ըստ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության՝ Կանադայի վարչապետի հետ Զելենսկին քննարկել է ուկրաինական սահմանների շուրջն անվտանգության իրավիճակը եւ Կիեւին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: Շառլ Միշելն ու Զելենսկին անդրադարձել են Բեռլինում «նորմանդական քառյակի» առաջնորդների խորհրդականների վերջին բանակցություններին եւ պատժամիջոցների կիրառմանը։
«Այսօր մեզ համար ամենամեծ թշնամին խուճապն է: Աջակցության կարեւոր ազդանշանը ԵՄ-ից այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են աշխատել Ուկրաինայում»,- գրել է Զելենսկին իր Instagram-ում։