«Ալիք Մեդիա-Հայաստան» լրատվական-վերլուծական կայքը (www.aliqmedia.am) հայտարարում է երգիծանկարի մրցույթ, որի նպատակն է հայտնաբերել երիտասարդ սրամիտ երգիծանկարիչների։
Մասնակցել կարող են միայն արվեստի ուսումնական հաստատությունների ուսանողները՝ յուրաքանչյուրը ոչ ավելի, քան երեք աշխատանքով։
Աշխատանքները պետք է արված լինեն «Ալիք Մեդիա-Հայաստան» կայքի (www.aliqmedia.am) հոդվածների մոտիվներով։
Նկարները պետք է ուղարկել JPG ձեւաչափով [email protected] հասցեին մինչեւ մարտի 20-ը՝ 18։00-ն՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, հեռախոսի համարը, ուսումնական հաստատության անունը, օգտագործված հոդվածների վերնագրերն ու հեղինակների անունները։
Նախատեսված է երեք մրցանակ.
1-ին՝ 150000 դրամ,
2-րդ՝ 100000 դրամ,
3-րդ՝ 50000 դրամ:
Աշխատանքներն ընտրելու է «Ալիք Մեդիա-Հայաստան» կայքի խմբագրական խորհուրդը՝ ճանաչված արվեստագետների մասնակցությամբ։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 1-ին։
Մրցույթի հաղթողները ցանկության դեպքում կստանան աշխատանքի առաջարկ։
Հարցեր ունենալու դեպքում զանգահարել 091 46 32 39 հեռախոսահամարով։