Կիեւի շրջանային վարչական դատարանը փետրվարի 16-ին կքննի Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայցադիմումը՝ ընդդեմ Գերագույն ռադայի՝ իրեն 2014-ին իշխանությունից ապօրինի զրկելու մասին գործը։
Դրա մասին Telegram ալիքի իր գրառման մեջ նշել է Սահմանադրական դատարանում Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչ, «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության անդամ, ռադայի պատգամավոր Օլգա Սովգիրյան։
Յանուկովիչն, ըստ պատգամավորի, Գերագույն ռադային մեղադրում է «Ուկրաինայի նախագահին իշխանությունից զրկելու իրավասության (լիազորությունների) բացակայության» պայմաններում երկրի ղեկավարին իշխանության ղեկից հեռացնելու համար։
Ավելի վաղ՝ դաշնակից երկրների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ռուսաստանը հավանաբար Ուկրաինա կներխուժի փետրվարի16-ին: Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայցով դատավարությունը եւս նշանակված է փետրվարի 16-ին՝ Ուկրաինա ռուսական ենթադրյալ «ներխուժման օրը»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնալիքները չի բացառել, սակայն փաստացի ապացույցներ է պահանջել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին ներխուժելու է Ուկրաինա:
Ուկրաինայի նախագահը նաեւ նշել էր, որ երկրի հետախուզությունը լավ է աշխատում, եւ Կիեւը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։