Ըստ կառավարության մամուլի ծառայության՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումն ու անդրադարձել հնարավոր ապաշրջափակման սկզբունքներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: