Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արցախյան հակամարտության սրացման հետեւանքով տեղահանված եւ խոցելի տեղաբնակ շուրջ 15 հազար քաղաքացու տրամադրել է 15000 դրամ միանվագ աջակցություն՝ կոմունալ վարձավճարների փոխհատուցման համար։
Շահառուների թիրախային խմբում Լեռնային Ղարաբաղում անշարժ գույք կորցրած անձինք են, որոնց թվում՝ ՀՀ-ում գտնվող 0-18 տարեկան երեխաները, 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 50 տարեկանից բարձր անձինք։
Ընկերությունը նշել է, որ կոմունալ կացարաններում բնակվող անձանց կոմունալ վարձավճարների փոխհատուցումն անմիջապես տրամադրվել է ծառայություն մատուցողներին։
Բացի դրանից՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, միանալով ՀՀ Կառավարության կանխիկ աջակցության ծրագրերին, տրամադրել է 1 միլիարդ 861 միլիոն 490 հազար 588 դրամ։