Ռազմական անվտանգության եւ սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ Վիեննայի բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը հայտնել է, որ Ռուսաստանը չի մասնակցի ԵԱՀԿ-ի՝ Բալթյան երկրների խնդրանքով անցկացվելիք նիստին:
ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանը հայտնել էր, որ Բալթյան երկրները խնդրել են նիստ անցկացնել Բելառուսի եւ այլ երկրների հետ՝ «անսովոր ռազմական ակտիվության» կապակցությամբ: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ նիստը տեղի կունենա այսօր: Սկիզբը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 17:00-ին:
ԵԱՀԿ-ում Բելառուսի ներկայացուցչությունն առայժմ չի հստակեցրել նիստին իր մասնակցության հարցը: