ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործների հետ համատեղ ԼՂ հեռավոր շրջաններ մարդասիրական օգնության առաքում են կազմակերպել եւ դրանք փոխանցել վերաբնակիչներին ու բազմազավակ ընտանիքներին։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Կուդրինը նշել է, որ Ստեփանակերտում Ասկերանի շրջանի վերաբնակիչներին տրամադրվել են վերմակներ, հագուստ եւ կոշիկ։ Վաղը հասցեական ակցիա է սպասվում Խնածախ բնակավայրում` կրկին Ասկերանի վերաբնակիչների համար։
Ընթացիկ տարվա սկզբից ռուս խաղաղապահները շուրջ 55 ընտանիքի մարդասիրական հասցեական օգնություն են տրամադրել։ Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն անհատական մոտեցում են ցուցաբերում հասցեական օգնություն տրամադրելուն։
ԼՂ հեռավոր շրջանների բնակիչներին հատկացվում են հագուստ, կոշիկ, գազօջախ, խոհանոցային սպասք, մթերային հավաքածու, անկողնային, բժշկական եւ անհատական պարագաներ, դեղորայք եւ այլն։